16:34  ,  7 դեկտեմբերի, 2022

Էդեն Ազարն ավարտեց կարիերան Բելգիայի հավաքականում (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» 31-ամյա կիսապաշտպան Էդեն Ազարը ավարտեց կարիերան Բելգիայի հավաքականում, հաղորդում է ազգային թիմի մամուլի ծառայությունը՝ շնորհակալություն հայտնելով ֆուտբոլիստին, որը հավաքականի ավագն էր։

Բելգիայի հավաքականը ձախողվել էր աշխարհի առաջնությունում՝ չհաղթահարելով խմբային փուլի արգելքը։

Բելգիայի հավաքականում Էդեն Ազարը մասնակցել է 126 հանդիպման, խփել 33 գոլ։

2018թ․ աշխարհի առաջնությունում նա Բելգիայի թիմի հետ դարձել է բրոնզե մեդալակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում