Տեղի է ունեցել ֆուտբոլի կանանց Եվրոպայի մինչեւ 17 եւ մինչեւ 19 տարեկանների առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը։
Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը ընդգրկվել է B լիգայի 5-րդ խմբում եւ կմրցի Թուրքիայի և Հյուսիսային Իռլանդիայի հավաքականների հետ։
Հանդիպումները տեղի կունենան մարտի 24-30-ը՝ Թուրքիայի Անթալյա քաղաքում։ Հայաստանի Մ-17 հավաքականը մարտի 24-ին կմրցի Հյուսիսային Իռլանդիայի, մարտի 30-ին՝ Թուրքիայի թիմի հետ։
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը ընդգրկվեց B լիգայի չորրորդ խմբում, որտեղ կմրցի Մալթայի և Ֆարերյան կղզիների հավաքականների հետ։
Հայաստանի Մ-19 հավաքականը ապրիլի 4-ին Երեւանում կմրցի Մալթայի, իսկ ապրիլի 10-ին՝ Ֆարերյան կղզիների հասակակիցների հետ։ Երկրորդ խաղը եւս տեղի կունենա Երեւանում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում