15:49  ,  7 դեկտեմբերի, 2022

Ժիրու․ Դեռ մի քանի տարի կարող եմ հանդես գալ ամենաբարձր մակարդակում

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 36-ամյա հարձակվող Օլիվիե Ժիրուն պատմել է, որ գոհ է իր կարիերայից Իտալիայի չեմպիոն «Միլանում»։ Կողմերը մտադիր են երկարաձգել պայմանագիրը։

«Ես շատ հարմար պահի եկա «Միլան»։ Ակումբն ինձ տալիս է դրսեւորվելու հնարավորություն։ Ինձ պետք էր նոր մարտահրավեր։ Դեռ մի քանի տարի կարող եմ հանդես գալ ամենաբարձր մակարդակում։ Հիմա ինձ գերազանց եմ զգում «Միլանում»։ Մենք արդեն նվաճել են չեմպիոնական տիտղոսը, բայց մտադիր չենք բավարարվել այդքանով»,- Ժիրուի խոսքը մեջբերում է gazetta.it-ը։

Աշխարհի առաջնությունում Ժիրուն խփել է իր 52-րդ գոլը Ֆրանսիայի հավաքականում՝ դառնալով ազգային թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։ Նա գերազանցել է Թիերի Անրիի ռեկորդը (51)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում