13:27  ,  7 դեկտեմբերի, 2022

Ֆելիշ․ Մեր հաջող կամ անհաջող խաղը կախված չէ Ռոնալդուից

Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Շվեյցարիայի թիմին 6:1 հաշվով հաղթելուց հետո Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Աթլետիկոյի» 23-ամյա հարձակվող Ժոաու Ֆելիշը անդրադարձել է մեկնարկային կազմում 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի բացակայությանը։ Նա 73-րդ րոպեին փոխարինել էր Ֆելիշին։

«Մեր հաջող կամ անհաջող խաղը կախված չէ Ռոնալդուից։ Լինում են հաջող խաղեր, երբ ամեն ինչ ստացվում է, լինում են նաեւ անհաջող խաղեր, երբ ոչինչ չի ստացվում։ Բայց այդ ամենը կախված չէ միայն Ռոնալդուի ներկայությունից կամ բացակայությունից խաղադաշտում»,- Ֆելիշի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Պորտուգալիան երրորդ անգամ հանդես կգա աշխարհի առաջնությունների քառորդ եզրափակիչում։ Մրցակիցը կլինի Մարոկկոն, որն առաջին անգամ է դուրս եկել ԱԱ-ի քառորդ եզրափակիչ՝ հետխաղային 11-մետրանոցներով պարտության մատնելով Իսպանիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում