12:31  ,  7 դեկտեմբերի, 2022

Դանի Ալվես․ Մեսին է այսօր Արգենտինայի հավաքականը

Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեսը խոսել է Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսիի մասին, որի հետ խաղացել է «Բարսելոնայում»։

«Մեսին է այսօր Արգենտինայի հավաքականը։ Ամեն ինչ անցնում է նրա ոտքերով։ Կարծում եմ՝ նա հիմա խելահեղ մարզավիճակում է։ Անկասկած, նրա դեմ խաղում պետք է առանձնահատուկ ուշադրություն։

Սակայն դեռ վաղ է խոսել կիսաեզրափակիչի հնարավոր դիմակայության մասին։ Մենք դեռ պետք է մտածենք Խորվաթիայի հետ քառորդ եզրափակիչի մասին»,- Դանի Ալվեսի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Արգենտինան ու Բրազիլիան կարող են հանդիպել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում, եթե քառորդ եզրափակիչում Արգենտինան հաղթի Նիդեռլանդներին, Բրազիլիան՝ Խորվաթիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում