02:27  ,  7 դեկտեմբերի, 2022

Հեթ-տրիկի հեղինակ Ռամուշը՝ Պորտուգալիա - Շվեյցարիա հանդիպման լավագույն խաղացող (ֆոտո)

Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի Պորտուգալիա - Շվեյցարիա հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել պորտուգալական «Բենֆիկայի» 21-ամյա հարձակվող Գոնսալու Ռամուշը։

Ազգային թիմի մեկնարկային կազմում հանդես եկած եւ 37-ամյա Կրիշտիանու Ռոնալդուին փոխարինած Ռամուշը դարձել է հեթ-տրիկի եւ մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Պորտուգալիան հաղթել է 6:1 հաշվով եւ քառորդ եզրափակիչում կխաղա Մարոկկոյի հետ, որը պայքարից դուրս էր թողել Իսպանիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով