00:04  ,  7 դեկտեմբերի, 2022

Լեւոն Արոնյանն ու Անիտա Այվազյանը ցույց են տվել նորածին դստերը եւ բացահայտել անունը (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի կազմում շախմատի Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն Լեւոն Արոնյանը, Անիտա Այվազյանի եւ 1,5 ամսական դստեր հետ ԱՄՆ-ում ներկա են եղել ջազ երեկոյի, որի ընթացքում ծանոթացել են ամերիկյան ջազ երգչուհի, «Գրեմմի» մրցանակի հավակնորդ Սթեյսի Քենթի հետ:

Կրկնակի աշխարհի գավաթակրի սիրելին Ֆեյսբուքում եւ Ինստագրամում ջազ երգչուհու հետ հանդիպումից տեսանյութ է հրապարակել։

Անիտա Այվազյանը բացահայտել է փոքրիկի անունը: Զույգը դստերն անվանել է Զաբել:

«Մեր ընտանիքի համար շատ հաճելի էր ծանոթանալ հանրահայտ Սթեյսի Քենթի եւ նրա ամուսնու հետ: Ի դեպ, սա Զաբելի առաջին ջազ համերգն էր եւ այն նրան շատ դուր եկավ»,- տեսանյութը մակագրել է Լեւոն Արոնյանի սիրելին: 

Հիշեցնենք, որ ԱՄՆ հավաքականի կազմում հանդես եկող Լեւոն Արոնյանի առաջնեկը ծնվել է հոկտեմբերի 21-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում