23:24  ,  6 դեկտեմբերի, 2022

Եվրո-2008-ից հետո առաջին անգամ Ռոնալդուն Պորտուգալիայի մեկնարկային կազմում չէ

Պորտուգալիայի հավաքականի ավագ, 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Եվրո-2008-ի խմբային փուլի Շվեյցարիայի դեմ խաղից հետո առաջին անգամ չի ընդգրկվել ազգային թիմի մեկնարկային կազմում, աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ մրցաշարերում։

Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում պորտուգալացիները մրցում են Շվեյցարիայի հավաքականի հետ եւ հաղթում են նվազագույն հաշվով։ Աչքի է ընկել առաջին անգամ թիմի մեկնարկային կազմում ընդգրկված 21-ամյա հարձակվող Գոնսալո Ռամուշը։

Ընթանում է առաջին խաղակեսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով