18:28  ,  6 դեկտեմբերի, 2022

«Բարսելոնան» հետեւում է Գաբրիել Մարտինելիի խաղին

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Գաբրիել Մարտինելիի ծառայություններով։ Կատալոնական ակումբի սկաուտները Քաթարում ընթացող աշխարհի առաջնությունում հետեւում են 21-ամյա ֆուտբոլիստի խաղին, հաղորդում է Sport.es-ը։

Գաբրիել Մարտինելիի պայմանագիրը «Արսենալի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։ Անգլիական ակումբի փորձում է երկարաձգել պայմանագիրը, բայց դեռ չի ստացել ֆուտբոլիստի համաձայնությունը։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Գաբրիել Մարտինելին մասնակցել է 14 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English