17:09  ,  6 դեկտեմբերի, 2022

Ռիշարլիսոնը Ռոնալդոյին սովորեցրել է Բրազիլիայի հավաքականի պարերից մեկը (տեսանյութ)

Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Հարավային Կորեային 4:1 հաշվով հաղթելուց հետո Բրազիլիայի հավաքականի եւ Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Ռիշարլիսոնը ՖԻՖԱ-ի հեռուստաստուդիայում լեգենդար բրազիլացի հարձակվող Ռոնալդոյին սովորեցրել է Բրազիլիայի հավաքականի պարերից մեկը։

Հատուկ այս աշխարհի առաջնությունում գոլերը նշելու համար բրազիլացի ֆուտբոլիստները մի քանի պար են պատրաստել։

Բրազիլիայի հավաքականը քառորդ եզրափակիչում կմրցի աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի թիմի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով