15:23  ,  6 դեկտեմբերի, 2022

Սամուել Էտո’Օ-ն հարձակվել է ալժիրցի բլոգերի վրա (տեսանյութ)

Կամերունի հավաքականի եւ «Բարսելոնայի» նախկին հարձակվող, Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սամուել Էտո’Օ-ն Քաթարում աշխարհի առաջնության խաղից հետո հարձակվել է ալժիրցի բլոգերի վրա, որը նկարահանել է նրան, հաղորդում է mundodeportivo-ն։

Հետագայում բլոգերը սոցիալական ցանցերում գրել է, որ Էտո’Օ-ին հարցրել է, թե ինչու է աշխարհի առաջնության ընտրական փուլի եզրափակիչ խաղից առաջ կաշառել մրցավարին։

Կամերունի հավաքականը ալժիրցիներին դուրս էր թողել պայքարից մրցակցի խաղադաշտում խփած գոլի շնորհիվ՝ երկու հանդիպումների ընդհանուր հաշիվն էր 2:2:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում