14:49  ,  6 դեկտեմբերի, 2022

«Բարսելոնան» մտադիր չէ հունվարին վաճառել Կեսիեին

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» մտադիր չէ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել 25-ամյա կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեին, հաղորդում է Marca-ն։

Կատալոնական ակումբը մի քանի առաջարկ է ստացել իտալական «Նապոլիից», «Ինտերից» եւ մի քանի անգլիական ակումբներից, բայց մերժել է։

Անցած ամռանն ազատ գործակալի կարգավիճակում իսպանացի Չավիի գլխավորած թիմին միացած Կեսիեն չի դարձել մեկնարկային կազմի խաղացող եւ քիչ խաղաժամանակ է ստանում։

Անցած մրցաշրջանում Կեսիեն «Միլանի» հետ դարձել է Իտալիայի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում