14:27  ,  6 դեկտեմբերի, 2022

Ալիսոն․ Մեր թիմում շատ են հանճարեղ խաղացողները

Բրազիլիայի հավաքականի դարպասապահ Ալիսոնը մեկնաբանել է 4:1 հաշվով հաղթանակը Հարավային Կորեայի թիմի նկատմամբ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում։ Ալիսոնը 5 սեյվ է կատարել այդ խաղում։

«Մեր թիմում շատ են հանճարեղ, իսկապես, բարձրակարգ խաղացողները՝ լինեն մեկնարկային կազմում, թե պահեստայինների թվում։ Փոխարինման դուրս եկողները նույնպես տարբերություն են ապահովում։ Երբ խաղադաշտում են Վինիսիուսը, Ռաֆինյան ու Ռիշարլիսոնը, իսկ 70-րդ րոպեին փոխարինման են դուրս գալիս Մարտինելին ու Անտոնին՝ մրցակիցները մտածում են, որ ոչինչ հնարավոր չէ անել»,- Ալիսոնի խոսքը մեջբերում է ՖԻՖԱ-ի կայքը։

Բրազիլիայի հավաքականը քառորդ եզրափակիչում կմրցի աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հետ։ Այդ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով