13:58  ,  6 դեկտեմբերի, 2022

ՊՍԺ-ն ու Մարկո Վերատին հասել են համաձայնության

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ու իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին հասել են համաձայնության համագործակցության երկարաձգման վերաբերյալ, հաղորդում է twitter.com/dimarzio-ն։

30-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2026թ․ հունիս։

Վերատին ՊՍԺ-ում է հանդես գալիս 2012թ․ հունիսից։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։ Transfermarkt-ը Վերատիի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Վերատին ՊՍԺ-ի հետ մասնակցել է 20 հանդիպման, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում