Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Էշլի Քոուլն առաջարկ է ստացել կարիերան շարունակել ռուսական ակումբներից մեկում, հայտնում է ESPN-ը:
Պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաեւ իտալական, իսպանական եւ ֆրանսիական ակումբներ:
Էշլի Քոուլի գործող պայմանագիրն ակումբի հետ լրանում է 2013-ին, եւ ՖԻՖԱ-ի օրենքների համաձայն` պայմանագրի ավարտվելուց 6 ամիս առաջ ֆուտբոլիստն իրավունք կունենա բանակցություններ սկսել այլ ակումբների հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում