16:52  ,  25 հոկտեմբերի, 2012

Էշլի Քոուլը կարող է կարիերան շարունակել Ռուսաստանում

Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Էշլի Քոուլն առաջարկ է ստացել կարիերան շարունակել ռուսական ակումբներից մեկում, հայտնում է ESPN-ը:

Պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաեւ իտալական, իսպանական եւ ֆրանսիական ակումբներ:

Էշլի Քոուլի գործող պայմանագիրն ակումբի հետ լրանում է 2013-ին, եւ ՖԻՖԱ-ի օրենքների համաձայն` պայմանագրի ավարտվելուց 6 ամիս առաջ ֆուտբոլիստն իրավունք կունենա բանակցություններ սկսել այլ ակումբների հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով