12:41  ,  6 դեկտեմբերի, 2022

«Ռեալը» 60 միլիոն եվրո է առաջարկել 16-ամյա բրազիլացի հարձակվողի համար

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել բրազիլական «Պալմեյրասի» հարձակվող Էնդրիկ Ֆելիպեին։ Արքայական ակումբը 16-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի համար առաջարկել է 60 միլիոն եվրո, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։ Կողմերն արդեն բանակցել են։

Էնդրիկ Ֆելիպեին ձեռք բերելու ցանկություն ունեն նաեւ փարիզյան ՊՍԺ-ն եւ Լոնդոնի «Չելսին»։

Էնդրիկ Ֆելիպե կարող է եվրոպական ակումբի խաղացող դառնալ միայն 2024 թվականին, երբ դառնա 18 տարեկան։

Transfermarkt-ը Էնդրիկ Ֆելիպեի տրանսֆերային արժեքը գնահատում է  20 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում