11:40  ,  6 դեկտեմբերի, 2022

Պաուլու Բենտուն հեռացել է Հարավային Կորեայի թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից

Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Բրազիլիայից կրած 1:4 հաշվով պարտությունից հետո Հարավայի Կորեայի հավաքականի 53-ամյա պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Բենտուն հրաժարական է ներկայացրել։

«Այս որոշումն ընդունվել էր դեռ սեպտեմբերին։ Պետք է շնորհակալություն հայտնեմ ֆուտբոլիստներին։ Նրանք խաղադաշտում թողեցին բոլոր ուժերը։ Ես հպարտ եմ, որ եղել եմ նրանց մարզիչը»,- Պաուլու Բենտուի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Բենտուն Հարավային Կորեայի գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում