11:17  ,  6 դեկտեմբերի, 2022

«Ինտերի» հաղթանակը, Մխիթարյանի գոլն ու գոլային փոխանցումը (տեսանյութ)

Ակումբային մրցաշրջանի վերսկսմանը պատրաստվող Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը» մարզումային հավաք է անցկացնում Մալթայում։ Միլանյան թիմն ընկերական հանդիպում է անցկացել «Գզիրա Յունայթեդի» հետ։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հաղթել է 6:1 հաշվով։

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսում եւ դարձել գոլային փոխանցման եւ գոլի հեղինակ։ Նա խփել է «Ինտերի» 6-րդ գոլը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում