02:11  ,  6 դեկտեմբերի, 2022

ԱԱ-2022. Նեյմարը՝ Բրազիլիա - Հարավային Կորեա հանդիպման լավագույն խաղացող (ֆոտո)

Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի Բրազիլիա - Հարավային Կորեա հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի 30-ամյա հարձակվող Նեյմարը։

Նա դարձել էր մեկական գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։ Բրազիլիան հաղթել է 4:1 հաշվով եւ քառորդ եզրափակիչում կմրցի աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հետ։

Խմբային փուլի առաջին տուրի խաղում ոտնաթաթի վնասվածք ստացած Նեյմարը երկու խաղ բաց թողնելուց հետո լիարժեք վերականգնվել է եւ մեկնարկային կազմում խաղաց 80 րոպե։

Խորվաթիա - Բրազիլիա հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով