23:26  ,  5 դեկտեմբերի, 2022

ԱԱ-2022. Լիվակովիչը՝ Ճապոնիա - Խորվաթիա հանդիպման լավագույն խաղացող (ֆոտո)

Աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի եւ Զագրեբի «Դինամոյի» 27-ամյա դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչը ճանաչվեց աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի Ճապոնիա - Խորվաթիա հանդիպման լավագույն խաղացող։

Խորվաթիան հետխաղային 11-մետրանոցներով 3:1 հաշվով հաղթեց ճապոնացիներին, Լիվակովիչը երեք սեյվ կատարեց։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով։

Քառորդ եզրափակիչում Խորվաթիայի մրցակիցը կլինի Հարավային Կորեա - Բրազիլիա դիմակայության հաղթողը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով