20:52  ,  5 դեկտեմբերի, 2022

ԱԱ-2022․ Ճապոնիան ու Խորվաթիան կշարունակեն պայքարը լրացուցիչ ժամանակում (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի խաղում մրցում են Ճապոնիայի եւ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականները։ Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1։

Խաղի հաշիվը 43-րդ րոպեին բացեց Ճապոնիայի հավաքականը անկյունայինի խաղարկումից հետո։ Գերմանական «Շալկեի» 34-ամյա պաշտպան Մայա Յոշիդայի փոխանցումից հետո աչքի ընկավ շոտլանդական «Սելթիկի» 25-ամյա հարձակվող Դայձեն Մաեդան (տեսանյութ

Խորվաթիայի հավաքականը հաշվի հավասարությունը վերականգնեց երկրորդ խաղակեսում։ 56-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Լոնդոնի «Տոտետնհեմի» 33-ամյա հարձակվող Իվան Պերիշիչը, որին արդյունավետ փոխանցում կատարեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» 33-ամյա պաշտպան Դեյան Լովրենը (տեսանյութ

Նշանակվել է լրացուցիչ ժամանակ։

Այս դիմակայության հաղթողը քառորդ եզրափակիչում կմրցի Բրազիլիա - Հարավային Կորեա զույգի հաղթողի հետ։ 

Այդ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով