20:20  ,  5 դեկտեմբերի, 2022

Ֆոդեն․ Բելինգեմը կդառնա աշխարհի լավագույն կիսապաշտպանը

Անգլիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը վստահ է, որ Դորտմունդի «Բորուսիայի» եւ Անգլիայի հավաքականի 19-ամյա խաղացող Ջուդ Բելինգեմը կդառնա աշխարհի լավագույն կիսապաշտպանը։

«Չեմ ցանկանում շատ գովել Բելինգեմին, քանի որ նա դեռ երիտասարդ է, բայց Ջուդն իմ տեսած ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից է։ Նրա խաղում ոչ մի թերություն չեմ տեսնում։ Նա ունի բոլոր որակները։ Ես վստահ եմ, որ նա կդառնա աշխարհի լավագույն կիսապաշտպանը»,- Ֆոդենի խոսքը մեջբերում է AS-ը։

Բելինգեմն ու Ֆոդենը մասնակցում են աշխարհի առաջնությանը։ Քառորդ եզրափակիչում Անգլիայի հավաքականը կմրցի աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի թիմի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում