18:40  ,  5 դեկտեմբերի, 2022

Ժիրու․ Մբապեն շուտով կգերազանցի իմ ռեկորդը

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ Իտալիայի չեմպիոն «Միլանի» 36-ամյա հարձակվող Օլիվիե Ժիրուն վստահ է, որ ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն շուտով կգերազանցի իր ռեկորդը Ֆրանսիայի հավաքականում խփած գոլերի քանակով։

Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Լեհաստանին խփած գոլը Ժիրուի համար 52-րդն էր ազգային թիմում։ Նա գերազանցեց Թիերի Անրիի ռեկորդը (51 գոլ)։

«Պետք է այս ռեկորդս լիարժեք վայելել, քանի որ Կիլիանը շուտով կգերազանցի այն։ Նա շարունակում է իր վերելքը եւ արժանիորեն երկու հրաշալի գոլ խփեց Լեհաստանի թիմին։ Նրա խաղը տպավորիչ է։ Բոլորս էլ գիտենք, թե ինչ որակներ ունի Մբապեն»,- Ժիրուի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Մբապեն Ֆրանսիայի հավաքականում անցկացրած 63 խաղում խփել է 33 գոլ։ Ժիրուն 52 գոլը խփել է 117 խաղում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում