17:31  ,  5 դեկտեմբերի, 2022

Լուիս Էնրիկեն կհեռանա Իսպանիայի հավաքականից

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն աշխարհի առաջնությունից հետո կհեռանա ազգային թիմից։ Նա չի ցանկացել երկարաձգել համագործակցությունը։

Հնարավոր փոխարինողը Մարսելինո Տորալն է, որը նախկինում աշխատել է «Սեւիլիայում», «Վալենսիայում», «Վիլյառեալում» եւ Բիլբաոյի «Աթլետիկում», հաղորդում է Marca-ն։

Լուիս Էնրիկեի գլխավորությամբ Իսպանիայի հավաքականը Եվրո2020-ում հասել էր կիսաեզրափակիչ։

Աշխարհի առաջնությունում Իսպանիան դեկտեմբերի 6-ին քառորդ եզրափակիչի ուղեգրի համար կմրցի Մարոկկոյի թիմի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում