14:54  ,  5 դեկտեմբերի, 2022

Մահացել է լեգենդար մարզիչ Նիկ Բոլետիերին

91 տարեկանում մահացել է լեգենդար ամերիկացի մարզիչ Նիկ Բոլետիերին՝ Ֆլորիդայի Բրեյդենթոն քաղաքում գործող թենիսի «Նիկ Բոլետիերի» ակադեմիայի հիմնադիրն ու անփոփոխ ղեկավարը, հաղորդում է Eurosport-ը։

Նրա սաներից 12-ը դարձել է մենախաղի եւ զուգախաղի աշխարհի առաջին ռակետ, այդ թվում ամերիկացիներ Անդրե Աղասին ու Վինուս եւ Սերենա Ուիլյամս քույրերը, ռուսաստանցի Մարիա Շարապովան, շվեյցարացի Մարտինա Հինգիսը, գերմանացի Բորիս Բեքերը։

2014-ին Նիկ Բոլետիերին ընդգրկվել էր Նյուփորթի Թենիսի փառքի միջազգային սրահում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս