13:28  ,  5 դեկտեմբերի, 2022

Մեսի․ Արգենտինան ապացուցեց, որ ուժեղ ֆուտբոլային երկիր է

Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի եւ փարիզյան ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին գնահատել է Քաթարում ընթացող աշխարհի առաջնության մակարդակը։

«Ինձ զարմացրեց Գերմանիայի ձախողումը։ Նրանք ունեն շատ լավ խաղացողներ, շատ երիտասարդ թիմ է։ Զարմանալի է, որ նրանք դարձյալ չհաղթահարեցին խմբային փուլի արգելքը, բայց այս մրցաշարը ցույց է տալիս, թե ինչքան է հավասարվել թիմերի խաղամակարդակը։

Արգենտինան ապացուցեց, որ ուժեղ ֆուտբոլային երկիր է, որը միշտ լավագույնների թվում է։ Մենք գիտեինք, որ ֆավորիտների թվում ենք, բայց դա պետք էր ապացուցել նաեւ խաղադաշտում։ Այժմ փոքր քայլերով շարժվում ենք առաջ։

Իհարկե, մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում մյուս խաղերում։ Բրազիլիան մնում է գլխավոր ֆավորիտը, թեեւ պարտվեցին Կամերունին։ Ֆրանսիան նույնպես ֆավորիտ է։ Իսպանիան շատ լավ է խաղում, նրանք նույնպես փլեյ-օֆֆում են»,- Մեսիի խոսքը մեջբերում է Ole-ն։

Արգենտինայի հավաքականը 1/8 եզրափակիչում 2:1 հաշվով հաղթել է ավստրալացիներին եւ քառորդ եզրափակիչում կմրցի Նիդեռլանդների թիմի հետ։ Այդ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով