23:49  ,  4 դեկտեմբերի, 2022

ԱԱ-2022․ Անգլիան ուժեղ էր Սենեգալից առաջին խաղակեսում՝ 2:0 (ֆոտո, վիդեո)

Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի խաղում Եվրոպայի փոխչեմպիոն Անգլիան մրցում է Աֆրիկայի չեմպիոն Սենեգալի հետ։ Առաջին խաղակեսից հետո 2:0 հաշվով հաղթում է Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմը։

39-րդ րոպեին Դորտմունդի «Բորուսիայի» 19-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի փոխանցումից հետո «Լիվերպուլի» 32-ամյա կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը գրավեց սենեգալցիների դարպասը, որը պաշտպանում է Լոնդոնի «Չելսիի» 30-ամյա խաղացող Էդուար Մենդին (տեսանյութ

Ավելացված երրորդ րոպեին էլ Լոնդոնի «Տոտենհեմի» 29-ամյա հարձակվող Հարի Քեյնն օգտագործեց «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենի փոխանցումը եւ խփեց անգլիացիների երկրորդ գոլը (տեսանյութ

Ընդմիջում է։

Անգլիա - Սենեգալ դիմակայության հաղթողը քառորդ եզրափակիչում կմրցի աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հետ, որը 3:1 հաշվով պարտության է մատնել լեհերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս