21:29  ,  4 դեկտեմբերի, 2022

Նարեկ Գրիգորյանի հեթ-տրիկը կամային հաղթանակ բերեց «Ուրարտուին»

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում Երեւանի «Ուրարտուն» հյուրընկալվեց Գյումրիի «Շիրակին» եւ կամային հաղթանակ տարավ 3:2 հաշվով։

«Ուրարտուն» առավելության հասավ 21-ամյա հարձակվող Նարեկ Գրիգորյանի հեթ-տրիկի շնորհիվ։

«Ուրարտուն» 19 խաղից հետո 44 միավորով առաջատարն է։ Երկրորդ տեղում ընթացող «Արարատ-Արմենիան» 18 խաղում վաստակել է 39 միավոր։ «Շիրակը» (19 խաղ) 8-րդն է՝ 18 միավոր։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 20-րդ տուր

«Շիրակ» - «Ուրարտու»՝ 2:3

Ալասանա Դումբիա, 19, Դոնալդ Կոդիա, 36 - Նարեկ Գրիգորյան, 45,  89,  90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում