19:49  ,  4 դեկտեմբերի, 2022

ԱԱ-2022. Ֆրանսիան հաղթեց լեհերին առաջին խաղակեսում (ֆոտո, վիդեո)

Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում մրցում են աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի եւ Լեհաստանի հավաքականները։

Առաջին խաղակեսում նվազագույն հաշվով հաղթեցին ֆրանսիացիները։ Դիդիե Դեշամի գլխավորած թիմի խաղացողները 5 հարված կատարեցին դարպասին։ Չորսը հետ մղեց Լեհաստանի թիմի եւ Թուրինի «Յուվենտուսի» 32-ամյա դարպասապահ Վոյցեխ Շչեսնին։ Լեհերը մեկ հարված կատարեցին դարպասին, դրությունը փրկեց «Տոտենհեմի» 35-ամյա դարպասապահ Ուգո Լյորիսը։

44-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Իտալիայի չեմպիոն «Միլանի» 36-ամյա հարձակվող Օլիվիե Ժիրուն, որին գոլային փոխանցում կատարեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն (տեսանյութ

Ընդմիջում է։

Այս զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում կմրցի Անգլիա - Սենեգալ դիմակայության հաղթողի հետ։ Այդ խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով