19:29  ,  4 դեկտեմբերի, 2022

Լյորիսը հավասարվեց Ֆրանսիայի հավաքականի ռեկորդակի Տյուրամին

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 35-ամյա դարպասապահ Ուգո Լյորիսը հավասարվեց պաշտպան Լիլիան Տյուրամի հետ ազգային թիմում անցկացրած հանդիպումների քանակով։

Ուգո Լյորիսը 142-րդ հանդիպումն է անցկացնում Ֆրանսիայի հավաքականում՝ մասնակցելով Լեհաստանի թիմի դեմ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի հանդիպմանը։ Տյուրամն ու Լյորիսը հավաքականի ռեկորդակիրներն են անցկացրած խաղերի քանակով։

Աշխարհի առաջնություններում Լյորիսն անցկացնում է 17-րդ հանդիպումը եւ այդ ցուցանիշով հավասարվեց հարձակվող Թիերի Անրիին եւ դարպասապահ Ֆաբիեն Բարտեզի հետ։

Ֆրանսիա - Լեհաստան խաղում ընթանում է առաջին կեսը, հաշիվը չի բացվել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով