11:29  ,  4 դեկտեմբերի, 2022

Լուիս Էնրիկե․ Մեսին անվիճելի առաջին համարն է պատմության մեջ

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ է համարում Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսիին։

«Չեմ հասկանում, թե ինչու են մինչեւ հիմա ստիպում այդ համեմատություններն անել։ Մարադոնան էլ, Մեսին էլ ֆուտբոլի աստվածներ են։ Երջանկություն է Արգենտինայի համար, որ պատմությունն այդ երկրին երկու այդպիսի լեգենդի է նվիրել։

Մարադոնան բացառիկ ֆուտբոլիստ էր, որը միայնակ թիմին տանում էր հաղթանակների աշխարհի առաջնություններում, սակայն խաղը շատ է փոխվել։ Հիմա գրեթե հնարավոր չէ միայնակ այդպիսի խաղ ցուցադրել։ Մեսին անվիճելի առաջին համարն է պատմության մեջ»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Արգենտինայի հավաքականը դուրս է եկել աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։ Մեսիի եւ Խուլիան Ալվարեսի գոլերի շնորհիվ արգենտինացիները 1/8 եզրափակիչում 2։1 հաշվով պարտության են մատնել Ավստրալիայի թիմին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում