08:47  ,  4 դեկտեմբերի, 2022

Լիոնել Մեսի․ Շատ բարդ խաղ էր, շատ ուժ խլեց

Արգենտինայի հավաքականի ավագ, 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին մեկնաբանել է 2:1 հաշվով հաղթանակը Ավստրալիայի թիմի նկատմամբ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում։ Մեսին դարձել էր գոլի հեղինակ եւ ճանաչվել հանդիպման լավագույն խաղացող։

«Մենք ամբողջովին վերահսկում էինք խաղի ընթացքը, նախաձեռնությունն էլ մերն էր։ Այո, վերջնամասում գոլ բաց թողեցինք, բայց դա լուրջ ազդեցություն չունեցավ, ոչինչ չփոխեց։

Շատ բարդ խաղ էր, շատ ուժ խլեց։

Շատ ուրախ ենք այս հաղթանակին։ Եվս մեկ փոքր քայլ կատարեցինք տիտղոսի ուղղությամբ»,- Մեսիի խոսքը մեջբերում է Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի մամուլի ծառայությունը։

Արգենտինայի հավաքականը դեկտեմբերի 9-ին կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Նիդեռլանդների թիմի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով