10:03  ,  4 դեկտեմբերի, 2022

Ծանրամարտի ԱԱ․ Հայ մարզիկների մրցելույթների ժամանակացույցը

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում դեկտեմբերի 5-16-ը կանցկացվի  ծանրամարտի  աշխարհի առաջնությունը։ Հայաստանը կունենա 12 մասնակից:

Տղամարդկանց պայքարում Փաշիկ Ալավերդյանի գլխավորած թիմից կմասնակցեն Անդրանիկ Կարապետյանը եւ Վարդան Մանուկյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը եւ Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ): Մրցահարթակում թիմի հետ կաշխատի հավաքականի երկրորդ մարզիչ Վիգեն Խաչատրյանը:

Կանանց պայքարում կլինեն Իզաբելա Յայլյանը (59 կգ), Տաթեւ Հակոբյանը եւ Միլենա Խաչատրյանը (76 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ) եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (+87 կգ)։ Կանանց թիմի հետ մրցավայրում կաշխատի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը:

Դեկտեմբերի 9, 04:00 (Երեւանի ժամանակ)

Իզաբելլա Յայլյան, 59 կգ (նախնական հայտը երկամարտում 220 կգ)

Դեկտեմբերի 12, 04:00

Անդրանիկ Կարապետյան, 89 կգ  (նախնական հայտ՝ 372 կգ)

Վարդան Մանուկյան, 89 կգ (նախնական հայտ՝ 360 կգ)

Դեկտեմբերի 13, 01:30

Հակոբ Մկրտչյանը, 96 կգ (նախնական հայտ՝ 385 կգ)

Դավիթ Հովհաննիսյանը, 96 կգ (նախնական հայտ՝ 385 կգ)

Դեկտեմբերի 14, 01:30

Տաթեւ Հակոբյան, 76 կգ (նախնական հայտ՝ 243 կգ)

Միլենա Խաչատրյան, 76 կգ (նախնական հայտ՝ 230 կգ)

04:00

Սամվել Գասպարյան, 102 կգ (նախնական հայտ՝ 400 կգ)

Դեկտեմբերի 15, 01:30

Լիանա Գյուրջյան, 81 կգ (նախնական հայտ՝ 235 կգ)

04:00

Հռիփսիմե Խուրշուդյան, 87 կգ (նախնական հայտ՝ 247 կգ)

Դեկտեմբերի 17, 01:30

Վարազդատ Լալայան, +109 կգ (նախնական հայտ՝ 450 կգ)

Սիմոն Մարտիրոսյան, +109 կգ (նախնական հայտ՝ 440 կգ)

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունում յուրաքանչյուր երկիր ամեն քաշային կարգում երկու մասնակցի իրավունք ունի:

Աշխարհի առաջնության +109 կգ քաշային կարգում Բահրեյնի հավաքականի կազմում կմաանակցի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն, Հայաստանի հավաքականի նախկին անդամ Գոռ Մինասյանը:

Գոռ Մինասյան, +109 կգ (նախնական հայտ՝ 445 կգ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում