02:28  ,  4 դեկտեմբերի, 2022

Թայսոն Ֆյուրին երրորդ անգամ հաղթեց Դերեկ Չիսորային՝ պաշտպանելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը (ֆոտո)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն, 34-ամյա բրիտանացի Թայսոն Ֆյուրին երրորդ անգամ հաղթեց 38-ամյա բրիտանացի Դերեկ Չիսորային՝ պաշտպանելով տիտղոսը։

Լոնդոնում տեղի ունեցած մենամարտում Թայսոն Ֆյուրին հաղթեց տեխնիկական նոկաուտով 10-րդ ռաունդում։

2011թ․ հուլիսին Ֆյուրին առաջին հաղթանակն էր տարել Չիսորայի նկատմամբ։ 2014թ․ նոյեմբերին Ֆյուրին դարձյալ հաղթել էր Չիսորային 10-րդ ռաունդում։

Թայսոն Ֆյուրին պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 34 մենամարտում տարել է 33 հաղթանակ, 1 ոչ ոքի։ Դերեկ Չիսորան 45 մենամարտ է անցկացրել, կրեց 13-րդ պարտությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում