02:18  ,  4 դեկտեմբերի, 2022

Մբապե․ Աղոթենք Արքայի համար

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն թվիթերյան գրառումով կոչ է արել աղոթել ֆուտբոլի արքա Պելեի համար։

82-ամյա բրազիլացին անբուժելի հիվանդ է։ 2021թ․ հոկտեմբերին Պելեի մոտ ախտորոշվել էր աղիների քաղցկեղ։ Բազմափուլ քիմիաթերապիան արդեն չի ազդում եւ լեգենդար բրազիլացին հիվանդանոցային խնամք է ստանում, հաղորդում է dailymail-ը։

Սան Պաուլուի Ալբերտ Էյնշտեյնի անվան հիվանդանոցը տարածել է հաղորդագրություն՝ հայտնելով, որ Պելեն սուր շնչառական վարակի դեմ բուժում է ստանում եւ առողջացման փուլում է։

Պելեն ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն է՝ միակը պատմության մեջ։ Նա Բրազիլիայի թիմի կազմում աշխարհի գավաթը նվաճել է 1958, 1962 եւ 1970 թվականներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում