23:47  ,  3 դեկտեմբերի, 2022

ԱԱ-2022. Արգենտինան առաջին խաղակեսում ուժեղ էր Ավստրալիայից (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակիչի խաղում Ամերիկայի գավաթակիր Արգենտինան մրցում է Ավստրալիայի թիմի հետ եւ առաջին խաղակեսն ավարտեց նվազագույն առավելությամբ՝ 1:0։

Խաղի հաշիվը 35-րդ րոպեին բացեց Արգենտինայի հավաքականի ավագ, 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին (տեսանյութ)։ 

Գոլային փոխանցումը կատարեց պորտուգալական «Բենֆիկայի» 34-ամյա պաշտպան Նիկոլաս Օտամենդին։

Նա  իր 1000-րդ պաշտոնական հանդիպումն է անցկացնում։

Աշխարհի առաջնություններում Մեսին խփեց 9-րդ գոլը՝ առաջ անցնելով Դիեգո Մարադոնայից։

Ընդմիջում է։

Այս զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում կհանդիպի Նիդեռլանդների հավաքականի հետ, որը 3:1 հաշվով պարտության է մատնել ամերիկացիներին։

Խմբային փուլում Արգենտինան դարձել էր C խմբի հաղթող՝ հետ թողնելով Լեհաստանին, Մեքսիկային եւ Սաուդյան Արաբիային։ Ավստրալիան D խմբում գրավել էր երկրորդ տեղ՝ առաջ թողնելով աշխարհի չեմպիոն Ֆրանսիային եւ գերազանցելով Թունիսին ու Դանիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով