Իտալիայի չեմպիոն «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վերականգնվել է ծնկահոդի վնասվածքից հետո եւ կվերսկսի մարզումները իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմում, հաղորդում է Goal.com-ը։
41-ամյա ֆուտբոլիստը ծնկի խաչաձեւ կապանների վնասվածք ստացել էր այս տարվա մայիսին, այնուհետեւ վիրահատվել էր։
«Միլանն» Իտալիայի առաջնությունում հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 4-ին՝ մրցելով «Սալերնիտանայի» հետ։
Անցած մրցաշրջանում Իբրահիմովիչը «Միլանի» հետ մասնակցել է 27 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում