19:49  ,  3 դեկտեմբերի, 2022

ԱԱ-2022․ Հոլանդացիներն առաջին խաղակեսում հաղթեցին ԱՄՆ-ին (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի խաղում մրցում են Նիդեռլանդների եւ ԱՄՆ-ի հավաքականները։ Ավարտվել է առաջին խաղակեսը։ 2:0 հաշվով հաղթում է Լուի վան Գալի գլխավորած Նիդեռլանդների թիմը։

10-րդ րոպեին Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» 26-ամյա պաշտպան Դենզել Դյումֆրիսի փոխանցումից հետո խաղի հաշիվը բացեց Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» 28-ամյա հարձակվող Մեմֆիս Դեպայը (տեսանյութ

Ավելացված առաջին րոպեին հոլանդացիների առավելությունը կրկնապատկեց Ամստերդամի «Այաքսի» 32-ամյա կիսապաշտպան Դեյլի Բլինդը (տեսանյութ)։ Գոլային փոխանցման հեղինակը դարձյալ Դյումֆրիսն էր։

Առաջին խաղակեսում Նիդեռլանդների թիմն այդ երկու հարվածն է կատարել Լոնդոնի «Արսենալի» 28-ամյա դարպասապահ Մեթ Թյորների պաշտպանած դարպասին։ Ամերիկացիները նույնպես երկու հարված կատարեցին դարպասին, սակայն հոլանդական «Հերենվեյնի» 28-ամյա դարպասապահ Անդրիս Նոպերտը սեյվեր կատարեց։

Ընդմիջում է։

Նիդեռլանդների հավաքականը A խմբի առաջին տեղից է դուրս եկել փլեյ-օֆֆ՝ հետ թողնելով Սենեգալին, Էկվադորին եւ Քաթարին։ ԱՄՆ-ի թիմը B խմբում գրավել էր երկրորդ տեղը՝ առաջ թողնելով Անգլիայի հավաքականին եւ գերազանցելով Իրանին եւ Ուելսին։

Նիդեռլանդներ - ԱՄՆ զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում կմրցի Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի եւ Ավստրալիայի դիմակայության հաղթողի հետ։

Արգենտինա - Ավստրալիա հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

ԱԱ-2022, 1/8 եզրափակիչ

Նիդեռլանդներ - ԱՄՆ՝ 2:0 

Մեմֆիս Դեպայ, 10,  Դեյլի Բլինդ, 45+1

Արգենտինա - Ավստրալիա` 23:00 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով