16:03  ,  3 դեկտեմբերի, 2022

«Նոան» հաղթեց «Լեռնային Արցախին», ԲԿՄԱ-ն՝ «Վանին»

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 20-րդ տուրում «Նոան» ընդունեց «Լեռնային Արցախին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։ Աչքի ընկան 21-ամյա հարձակվող Հայկ Ղեւոնդյանը եւ 19-ամյա հարձակվող Լեւոն Վարդանյանը։

«Լեռնային Արցախը» 19 խաղից հետո 21 միավորով 6-րդն է, «Նոան» (19 խաղ) վերջինն է` 12 միավոր։

Այս առաջնությունում «Նոան» երկրորդ հաղթանակը տարավ եւ անընդմեջ։

12 միավոր ունի նաեւ նախավերջին տեղում գտնվող ԲԿՄԱ-ն (19), որը նվազագույն հաշվով պարտության մատնեց Չարենցավանի «Վանին»։ Միակ գոլը 48-րդ րոպեին խփեց 21-ամյա կիսապաշտպան Միքայել Միրզոյանը։

«Վանը» (19 խաղ) 5-րդն է՝ 27 միավոր։

Հայաստանի առաջնություն, 20-րդ տուր

«Նոա» - «Լեռնային Արցախ»՝ 2:0

Հայկ Ղեւոնդյան, 5, Լեւոն Վարդանյան, 23

«Վան» - ԲԿՄԱ՝ 0:1

Միքայել Միրզոյան, 48

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով