15:14  ,  3 դեկտեմբերի, 2022

Էդեն Ազարը մտադիր է ավարտել կարիերան Բելգիայի հավաքականում

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը մտադիր է ավարտել կարիերան Բելգիայի հավաքականում, հաղորդում է իսպանական Marca-ն։ Նա առաջիկայում կընդունի վերջնական որոշում բոլոր կողմերի հետ քննարկումներից հետո։

Ազգային թիմի 31-ամյա ավագ Էդեն Ազարը դժգույն խաղով չկարողավ աշխարհի առաջնությունում աչքի ընկնել արդյունավետ խաղով։

Աշխարհի առաջնության խմբային փուլի արգելքը չհաղթահարելուց հետո Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացավ իսպանացի Ռոբերտո Մարտինեսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English