12:28  ,  3 դեկտեմբերի, 2022

ԱԱ-2022. Խմբային փուլի լավագույն ռմբարկուները

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլից հետո մրցաշարի լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկ» մրցանակի հավակնորդների ցուցակը գլխավորում է 5 խաղացող։

Իսպանացի Ալվարո Մորատան, ֆրանսիացի Կիլիան Մբապեն, հոլանդացի Կոդի Գակպոն, էկվադորցի Էներ Վալենսիան եւ անգլիացի Մարկուս Ռեշֆորդը խփել են 3-ական գոլ։

Վալենսիան Էկվադորի հավաքականի հետ ավարտել է մրցելույթը։ Իսպանիան, Ֆրանսիան, Նիդեռլանդները եւ Անգլիան դուրս են եկել փլեյ-օֆֆ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս