10:48  ,  3 դեկտեմբերի, 2022

Կուրտուան շնորհակալություն է հայտնել Մարտինեսին

Բելգիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան շնորհակալություն է հայտնել ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսին։ Իսպանացի մասնագետը հրաժարական է ներկայացրել աշխարհի առաջնությունում խմբային փուլի արգելքը չհաղթահարելուց հետո։

«Մեր ձախողումն աշխարհի առաջնությունում ցավ է պատճառում։ Որոշակի ժամանակ է պետք, որպեսզի այդ զգացողությունն անցնի։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թիմակիցներիս, հատկապես, Ռոբերտո Մարտինեսին միասին անցկացրած ժամանակի համար»,- Թվիթերում գրել է Կուրտուան։

Խմբային փուլի վերջին տուրում Բելգիան 0:0 հաշվով էր խաղացել աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հետ։ Նախորդ անգամ Բելգիան փլեյ-օֆֆ դուրս չէր եկել 1998թ․ աշխարհի առաջնությունում։

2018թ․ աշխարհի առաջնությունում Բելգիան դարձել էր բրոնզե մեդալակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով