08:55  ,  3 դեկտեմբերի, 2022

ԱԱ-2022․ Օրվա հանդիպումները

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում դեկտեմբերի 3-ին մեկնարկում է 1/8 եզրափակիչը։ Տեղի կունենա երկու հանդիպում։

Նիդեռլանդների հավաքականը կմրցի ԱՄՆ-ի հետ։ Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։

Պաշտոնական խաղում հոլանդացիներն ու ամերիկացիները կհանդիպեն առաջին անգամ։ Նախորդ չորս հանդիպումները եղել են ընկերական։

Հոլանդացիները հաղթել են 2002թ․ մայիսին 2:0 հաշվով, 2004թ․ փետրվարին՝ 1:0 հաշվով, 2010թ․ մարտին՝ 2:1 հաշվով։ Նախորդ անգամ թիմերը հանդիպել են 2015թ․ հունիսին։ 4:3 հաշվով հաղթել են ամերիկացիները։

Օրվա երկրորդ խաղում Ամերիկայի գավաթակիր Արգենտինան կմրցի ավստրալացիների հետ։ Այդ խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Արգենտինայի եւ Ավստրալիայի թիմերը հանդիպել են 4 անգամ։ 1994թ․ աշխարհի առաջնության ընտրական փուլի անցումային խաղերում Արգենտինան 1993-ին խաղացել է 1:1 հաշվով ոչ ոքի եւ հաղթել է 1:0 հաշվով՝ նվաճելով եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։ 2005թ․ Կոնֆեդերացիների գավաթի խաղարկությունում Արգենտինան հաղթել է 4:2 հաշվով։ Նախորդ հանդիպումը եղել է ընկերական։ 2007-ին Արգենտինան ավստրալացիներին հաղթել է նվազագույն հաշվով։

Քառորդ եզրափակիչում Նիդեռլանդներ - ԱՄՆ զույգի հաղթողը կհանդիպի Արգենտինա - Ավստրալիա զույգի հաղթողի հետ։

ԱԱ-2022, 1/8 եզրափակիչ

Դեկտեմբերի 3

Նիդեռլանդներ - ԱՄՆ՝ 19:00 (Երեւանի ժամանակ)

Արգենտինա - Ավստրալիա` 23:00

Դեկտեմբերի 4

Ֆրանսիա - Լեհաստան` 19:00

Անգլիա - Սենեգալ՝ 23:00

Դեկտեմբերի 5

Ճապոնիա - Խորվաթիա` 19:00         

Բրազիլիա - Հարավային Կորեա` 23:00        

Դեկտեմբերի 6

Մարոկկո - Իսպանիա` 19:00         

Պորտուգալիա - Շվեյցարիա`  23:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով