00:27  ,  3 դեկտեմբերի, 2022

ԱԱ-2022․ Էդինսոն Կավանին հարվածել եւ շրջել է VAR-ի մոնիտորը (տեսանյութ)

Ուրուգվայի հավաքականի եւ իսպանական «Վալենսիայի» 35-ամյա հարձակվող Էդինսոն Կավանին աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրի խաղում Գանայի հավաքականի նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակից հետո հանդերձարան գնալիս հարվածել եւ շրջել է VAR-ի մոնիտորը։

Ուրուգվայը չի նվաճել 1/8 եզրափակիչի ուղեգիր։

H խմբում երկրորդ տեղը գրավեց Հարավային Կորեայի հավաքականը, որը 2:1 հաշվով պարտության մատնեց խմբի հաղթող Պորտուգալիային։ Հարավային Կորեան ու Ուրուգվայը վաստակեցին 4-ական միավոր, սակայն ուրուգվայցիները գոլերի քանակով զիջեցին։ Հարավային Կորեան 4-ական գոլ է խփել եւ բաց թողել, Ուրուգվայը՝ 2-ական։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով

  • Լրահոս