23:56  ,  2 դեկտեմբերի, 2022

Հովհաննես Բաչկովի հաղթանակը 30-ամյակի օրը (տեսանյութ)

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը չորրորդ մենամարտն անցկացրեց պրոֆեսիոնալ ռինգում եւ տարավ չորրորդ հաղթանակը։ Նա հասավ վստահ հաղթանակի իր ծննդյան 30-ամյակի օրը։

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված պրոֆեսիոնալ բռնցքամարտի LIFT պրոմոութերական ընկերության երեկոյում Հայաստանի ներկայացուցիչը երկու ռաունդում պարտության մատնեց մեքսիկացի Մարկոս Գոնսալես Բարազային։ Երկրորդ ռաունդում Բաչկովը նոկդաունի ենթարկեց մրցակցին, որը կարողացավ ավարտին հասցնել ռաունդը, սակայն ընդմիջումից հետո հրաժարվեց շարունակել մենամարտւ։

Գյումրեցի բռնցքամարտիկի նախորդ մենամարտը տեղի էր ունեցել այս տարվա մարտի 19-ին Դուբայում անցկացված պրոֆեսիոնալ բռնցքամարտի Probellum պրոմոութերական ընկերության մրցաշարում։  Բաչկովը բացարձակ առավելությամբ հաղթել էր 39-ամյա արգենտինացի  Կրիստիան Կորիային։ Գյումրեցի բռնցքամարտիկը  գրանցել էր տեխնիկական  նոկաուտ։ Ռինգի մրցավարը մենամարտը կանգնեցրել է 8-րդ ռաունդում եւ գրանցել հաղթանակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում