Թուրք ֆուտբոլային մեկնաբան Ալպեր Բաքիրջիգիլը աշխարհի առաջնության խմբային փուլի երրորդ տուրի Կանադա - Մարոկկո հանդիպման ընդմիջմանը հեռացվել է աշխատանքից եթերում հայտնի թուրք ֆուտբոլիստ Հական Շուքյուրին հիշատակելու համար։ Նա նշել էր, որ աշխարհի առաջնություններում պատմության մեջ ամենարագ գոլը խփել է Շուքյուրը, հաղորդում է TRT-ն։
Հետագայում խմբագրությունից հայտնել են, որ մեկնաբանը զրկվել է եթերից, սակայն զգուշացում է ստացել, աշխատանքից չի հեռացվել։
Կարգապահական տույժն ունի քաղաքական շարժառիթ։ Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո Շուքյուրը սկսել էր քաղաքական գործունեություն։ 2015-ին Էրդողանի կառավարությունը նրան մեղադրեց ծայրահեղական ընդդիմադիրների հետ կապ ունենալու մեջ։ Շուքյուրը ընդդիմադիր հայացքների համար հետապնդումներից հետո լքել էր Թուրքիան, իսկ հիմա տաքսու վարորդ է ԱՄՆ-ում (ֆոտո)։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում