19:48  ,  2 դեկտեմբերի, 2022

Լուկակուն հրաժարվել է արձակուրդից եւ անհապաղ կմիանա «Ինտերին»

Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերի» եւ Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն աշխարհի առաջնությունում բելգիացիների ձախողումից հետո չի մեկնել արձակուրդ։ Նա որոշել է հրաժարվել հանգստանալու հնարավորությունից եւ հաջորդ շաբաթ կվերադառնա միլանյան ակումբ իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմում մարզումները շարունակելու համար, հաղորդում է Football Italia-ն։ Բելգիայի հավաքականը չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը։

29-ամյա ֆուտբոլիստը կձգտի հասնել լավագույն մարզավիճակին եւ կարեւոր դեր ունենալ մրցաշրջանի երկրորդ հատվածում «Ինտերի» մրցելույթներում։

Ընթացիկ մրցաշրջանում Լուկակուն «Ինտերի» հետ մասնակցել է 5 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում