19:09  ,  2 դեկտեմբերի, 2022

Յուրգեն Կլոպը Գերմանիայի հավաքականում աշխատելու մտադրություն չունի

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի գործակալ Մարկ Կոշիցկեն հերքել է լուրերը, թե Կլոպը կարող է փոխարինել Հանս-Դիտեր Ֆլիկին Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում։

«Դրանք ընդամենը խոսակցություններ են մամուլում։ Կլոպն ունի պայմանագիր «Լիվերպուլի» հետ մինչեւ 2026թ․ հունիս։ Նա մտադիր է մինչեւ վերջ կատարել պայմանագիրը»,- Կոշիցկեի խոսքը մեջբերում է Sky Germany-ն։

Գերմանիայի հավաքականը երկրորդ անընդմեջ աշխարհի առաջնությունում չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում