17:40  ,  2 դեկտեմբերի, 2022

Լիոնել Սկալոնի․ Ունենք պատկերացում, թե ինչպես ենք խաղալու Ավստրալիայի դեմ

Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին խոսել է Ավստրալիայի թիմի հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում։

«Ավստրալիան լավ թիմ է։ Սա ֆուտբոլ է, պետք է մոռանալ տեսական ֆավորիտների մասին եւ խաղալ։ Մեր մոտեցումը կլինի նույնը, ինչ նախորդ հանդիպումներում, որոշակի նյուանսներով։ Պետք է հարմարվել ամեն մրցակցի, պաշտպանությունում երբեմն փոխում ենք մեր խաղը։

Ավստրալիան ունի իր առանձնահատկությունները հարձակման գծում։ Մենք ունենք պատկերացում, թե ինչպես ենք խաղալու։ Երեկոյան մարզման ժամանակ կհասկանանք, թե ինչ վիճակում են խաղացողները։

Ինձ չի զարմացրել Ավստրալիայի հաջողությունը։ Շատ լավ տեսք ունի այդ թիմը։ Այդ հավաքականն ունի աշխարհի առաջնությունում մրցելույթների պատմություն»,- Սկալոնիի խոսքը մեջբերում է Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը։

Արգենտինա - Ավստրալիա հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով